Սոչիում Փաշինյանի հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը

20:50, Մայիս 21, 2018


Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետ առնչվող բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  հարցը:  ՀՀ  նախագահի  նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանդիպումների ընթացքում կողմերը  ներկայացրել են իրենց դիրքորոշումները, ողջ ընթացքն անցել է դրական մթնոլորտում, կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել»,- ընդգծեց նա:

Վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպումների ժամանակ շատ արագ արձանագրվել է, որ կա նորմալ աշխատանքային և բարեկամական մթնոլորտ: