Քրիստինա Եղոյանի և Դավիթ Աֆրիկյանի սիրո պատմությունը` նոր տեսահոլովակում. Tert.am

22:08, Մայիս 15, 2018


Դերասանուհի Քրիստինա Եղոյանը մոտ մեկ տարի առաջ սկսեց ակտիվորեն զբաղվել նաև երգչուհու կարիերայով։ Այսօր Քրիստինան նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուների դատին։ Մինչև այդ նա Tert.am Life–ին պատմել է նոր աշխատանքի մասին և տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից։

«Երգս այն մարդկանց մասին է, ովքեր իրենց կյանքում ունեն մեծ սեր, գեղեցիկ պահեր ու անփոխարինելի զգացողություններ: Այն զույգերի մասին է, որոնք պարզապես «շնչել» չեն կարողանում առանց իրար, իրարից հեռու օդը չի հերիքում։ Երգս հենց այդպես էլ կոչվում է` «Օդս չի հերիքում»,– պատմեց Քրիստինան։

Երգչուհու նոր կատարման  հեղինակն Արման Անտոնյանն է։ Տեսահոլովակը նկարահանել է  Կարեն  Ամյանը, պրոդյուսերն Արմեն Պետրոսյանն է։ Տեսահոլովակում  ներկայացված է զույգի սիրո պատմություն, որը սահմաններ չի ճանաչում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում