ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան քրգործի նախաքննությունը չի ավարտվել

17:44, Մայիս 15, 2018


Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման զինված խմբի անդամներին հաց տարած Արթուր Սարգսյանի մահվան գործով հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: «Այդ քրեական գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն բավականին լայն հարցերի շրջանակով: Անհրաժեշտ բոլոր նյութերը, բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ Արթուր Սարգսյանի՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում նրան ցուցաբերած բժշկական օգնության փաստաթղթերը տրամադրվել են հանձնաժողովին»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա հավելեց, երբ պարզ կլինի հանձնաժողովի եզրակացությունը, կպարզվեն նրա մահվան մեջ մեղավորություն ունեցող անձանց վերաբերյալ բոլոր հարցերը, որոնց օբյեկտիվորեն գնահատականներ են տրվելու:

Արթուր Սարգսյանը մահացել է 2017թմարտի 16-ինՄահվան պատճառըեղել է սրտի անբավարարությունըՄահվանից մեկ օր առաջ Սարգսյանիինքնազգացողությունը վատացել էնրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնորտեղ էլ հաջորդ օրը մահացել էՄինչ այդ Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլ էր իրականացրել դատապարտյալների հիվանդանոցումՀացադուլի 25-րդ օրը նրա նկատմամբ կալանքը վերացվել էր և նրան տեղափոխել էին«Արմենիա» ԲԿԱրթուր Սարգսյանի կալանքը վերացնելու համար երաշխավորել էին Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և ՆիկոլՓաշինյանը՝ մուծելով նաև 1 միլիոն դրամ անհրաժեշտ գրավը: