Նոր վարչապետի ընտրությանն ընդառաջ. 7-օրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները Խորհրդարանին կներկայացնեն վարչապետի թեկնածուների

18:12, Ապր 23, 2018


Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը քիչ առաջ հրաժարական ներկայացրեց: Նոր վարչապետի ընտրության Սահմանադրությամբ նախատեսված  գործընթացը:

Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ կետով սահմանվում է,  որ  վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Նույն հոդվածի երկրորդ կետը սահմանում է, որ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

Սաթեն Եղիազարյան