Գոռ Աղբալյանը կհեռանա «Հերակլես»-ից

22:06, Ապր 16, 2018


Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գոռ Աղբալյանն ամռանը կհեռանա հոլանդական «Հերակլես»-ից:Այդ մասին հաղորդում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագրերը մի քանի ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Աղբալյանը:

Ակումբի տեխնիկական տնօրեն Մարկ-Յան Ֆլեդերուսը շնորհակալություն է հայտնել Աղբալյանին ու մյուս ֆուտբոլիստներին՝ թիմում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա կարիերայում:

Առնչվող թեմաներ