Գյումրիում տան պայմաններում պահվող արջուկին կտեղափոխեն կենդանաբանական այգի

17:38, Ապր 16, 2018


Գյումրի քաղաքի տներից մեկում  պահվող արջի քոթոթը ապրիլի 16-ին հանձնվեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Այս պահին իրականացվում են արջի քոթոթին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները։ Տեսչական մարմինն այժմ ապօրինի որսի հատկանիշներով նյութեր է նախապատրաստում իրավապահ մարմիններ դիմելու համար։

Առնչվող թեմաներ