Տիկինը շնիկին ուղեբեռ Է հանձնել եւ պատահաբար նրա հետ հայտնվել ուղեբեռների բաժանմունքում

13:36, Ապր 16, 2018


Մոսկվայի Շերեմետեւո օդանավականայում ուղեւորուհին ընկել Է ուղեբեռի հանձնման ժապավենի վրա եւ հայտնվել տեխնիկական գոտում: Ապրիլի 15-ին այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել են ներքին գործերի նախարարության Կենտրոնական ֆեդերալ օկրուգի Տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունում:

Նշվում Է, որ 1960 թվականին ծնված կինը Մոսկվա Էր ժամանել Բելգրադից: Նա ուղեբեռի ժապավենի մոտ սպասում Էր իր իրերն ստանալուն, երբ տեսել Է իր շնիկով բոքսը, ձգվել Է, որ վերցնի, բայց հավասարակշռությունը կորցրել Է ու ընկել:

Ուղեւորուհու նկատմամբ կազմվել Է վարչական արձանագրություն բեռնափոխադրման սարքավորանքը վնասելու համար: