Հայաստանի ֆուտբոլի Մ14-1 հավաքականը պարտվեց Ղազախստանին

15:16, Ապր 14, 2018


Հայաստանի ֆուտբոլի Մ14 տարեկանների թիմը շարունակում է անհաջող ելույթները Զարգացման մրցաշարում:

Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է Զարգացման մրցաշարը: Հինգերորդ խաղային օրը մեկնարկեց Հայաստանի Մ-14-1 և Ղազախստանի Մ-14 հավաքականների խաղով: Հյուրերը հաղթեցին 4:2 հաշվով:

Հայաստանի Մ-14-1 հավաքականը խաղադաշտ դուրս եկավ հետևյալ կազմով՝ 1. Վազգեն Մարտիրոսյան, 21. Արմեն Սարգսյան, 11. Էրիկ Ամիրխանյան, 8. Արմեն Ադամյան, 3. Էրիկ Հակոբյան, 10. Կարեն Դավթյան, 15. Նարեկ Հարությունյան, 2. Վանիկ Պետրոսյան, 9. Լևոն Պետրոսյան, 14. Հովհաննես Ղազարյան, 16. Վրեժ Մկրտչյան: