Արցախի նախագահն Արաքսավանում հանդիպել է երիտասարդ գյուղատնտեսների հետ

12:56, Ապր 14, 2018


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Արաքսավան բնակավայրում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահն ընդգծել է, որ այն մեր երկրի տնտեսության ավանդական ճյուղերից է` ոլորտում երիտասարդ ներուժի ներգրավումը համարելով գյուղատնտեսության շարունակական զարգացման ապահովման կարեւոր հիմքերից մեկը:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: