Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

11:58, Ապր 14, 2018


Հանրապետությունում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝ ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: