Հայ պարը շարունակում է հաղթարշավն օվկիանոսից այն կողմ

20:06, Մրտ 30, 2018


Երկու տարուց ավելի է արդեն, որ Ամերիկայի Իլինոյս նահանգում շատերն առաջին անգամ մեր երկրի մասին լսում ու Հայաստանի դարավոր մշակույթին ծանոթանում են  հայկական պարի միջոցով: Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնի շրջանավարտ, պարուսույց, բալետմեյստեր Հրաչյա Կոստանյանը 2015 թվականին հաստատվեց Միացյալ Նահանգներում եւ շատ կարճ ժամանակ անց սկսեց համագործակցությունը  Վիլինգի Բալետի և Արվեստի Ակադեմիայի հետ: Այսօր ոչ միայն տեղի հայ մանուկները, այլեւ Ակադեմիայի օտարազգի սաներն ունեն հայկական պարի ավանդություները սովորելու եւ դրա առանձնահատկությունները բացահայտելու հնարավորությունը:

Ակադեմիայի բարձր դասարանի սաները ,Հրաչյայի ուսուցմամբ,մեծ սիրով են պարում հատվածներ հայկական բալետներից:

 

 

Հրաչյա Կոստանյանը պարավեստի ուսուցմանը նվիրվեց ամբողջ եռանդով, ու կարճ ժամանակ անց արդեն առաջին պտուղները քաղելու ժամանակն էր: 2017թ. ապրիլի 29-ին Startpower պարային մրցույթում Հրաչյա Կոստանյանի սաներին հաջողվեց հաղթողի տիտղոսը նվաճել ոչ միայն շրջանային փուլում, այլեւ՝ ազգային: Նույն թվականի Մայիսի 13-ին Ակադեմիայի սաները Groove ռեգիոնալ մրցույթից եւս վերադարձան մրացանակներով:

Հրաչյա Կոստանյանի սաների ելույթն առանձնահատուկ էր. հենց նրանց բախտ վիճակվեց արժանանալու ոսկե ուղեգրին՝ ԱՄՆ-ը պարի աշխարհի 2018 թվականի առաջնությունում ներկայացնելու համար:

 

 

Պարուսյուցն ակտիվորեն մասնակցում է նաեւ հայ համայնքի կյանքին:  2017 թ.Օգոստոսի 27–ին Իլինոյսի Էվանստոն քաղաքում կազմակերպված Հայ Ֆեստին ներկա էին նաեւ Հրաչյա Կոստանյանի սաները՝ հայկական ավանդական եւ ժողովրդական պարերով, իսկ ամռան ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ճամբարին մասնակցող մանուկների ու նրանց ծնողների համար Հրաչյան կազմակերպեց հայկական պարի անվճար դասընթացներ: ԱՄՆ տարբեր նահանգներից այստեղ հավաքված հայերը՝ մեծ ու փոքր, միասին պարեցին Յարխուշտա, Թամզարա, Լորկե և այլ հայկական ազգային պարեր:

2017 թ,նոյեմբերին Հրաչյա Կոստանյանը պարգևատրվել է ՀՀ   Մշակույթի նախարարության ոսկե մեդալով,Սփյուռքում հայ մշակույթի տարածման,պահպանման և հանրահռչակման համար:

2018թվականը նույնպես սկսվեց հաղթանակներով:Բալետի և Արվեստի ակադեմիայի սաները ,մարտ ամսին,Ամերիկյան ,,Լեգասի,,ազգային մրցույթում գրավեցին առաջին տեղերը գրեթե բոլոր տարիքային խմբերում:

 

 

Այսօր պարուսույց Հրաչյա Կոստանյանն իր սաների հետ լծված է ծանր աշխատանքի. որոշել են առաջիկայում նույնպես արժանանալ միայն բարձր մրցանակների:

Երբ նվիրվում ես սիրելի աշխատանքիդ, որպես կանոն հաջողությունը երկար սպասեցնել չի տալիս: Հրաչյա Կոստանյանը եւս իր օրիանկով արդեն ապացուցել է այս օրինաչափությունը:

 

Առնչվող թեմաներ