Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի դատախազության կոլեգիայի նիստին

13:46, Փտր 16, 2018


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար:

«Դրված խնդիրների պատշաճ մակարդակով կատարման կարեւոր գործոններից են՝ համակարգի աշխատակիցների արհեստավարժության համապատասխան մակարդակի ապահովումը, սկզբունքայնության եւ մարդկային անհրաժեշտ որակների առկայությունը»,- նշել է երկրի ղեկավարը:

Դիտվել է՝ 100 անգամ