Արաբկիրի այգում երկու դի է հայտնաբերվել

20:09, Փտր 15, 2018


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի այգում հայտնաբերվել է երկու դի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Դիտվել է՝ 169 անգամ

Առնչվող թեմաներ