Արթուր Դավթյանը տրամաբանական է համարում անվտանգության խորհրդում գլխավոր դատախազին չընդգրկվելը

16:27, Փտր 9, 2018


Անվտանգության խորհրդում ՀՀ գլխավոր դատախազին չընդգրկելը տրամաբանական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Անվտանգության խորհրդում չընդգրկվելը տրամաբանական եմ համարում, որովհետև տեսնում եմ Անվտանգության խորհրդի կառուցվածքային ներգրավվածությունը, և տեսնում ենք մեր առջև դրված խնդիրներն ու լիազորությունները»,- ասաց Դավթյանը:

Փետրվարի 9-ին ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագիծը:

Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու Վարչապետը, Առաջին փոխվարչապետը, երկու փոխվարչապետները, Պաշտպանության նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: