Լևոն Մելիք-Շահնազարյանն այսօր կդառնար 60 տարեկան

15:20, Փտր 7, 2018


Քաղաքագետ, հասարակական գործիչ Լևոն Մելիք-Շահնազարյանը փետրվարի 7-ին կտոներ իր հոբելյանը: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի և տեղեկատվական-վերլուծական Voskanapat.info պորտալի հիմնադիրը կդառնար 60 տարեկան:

«Անկեղծ ասած` միշտ դժվարանում եմ գրել նրա` հորս մասին: Չգիտեմ` ինչու: Հավանաբար, պատճառը կորստի ցավն է, մեղքի զգացումը, համեստությունը… Չգիտեմ: Միայն վստահաբար կարող եմ ասել, որ նրա գործը պետք է ապրի և  Voskanapat.info պորտալը մի հրաշալի օր պետք է հեռարձակվի Ոսկանապատից»,- այսպես է հոր մասին գրել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Լևոն Հրանտի Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թվականի փետրվարի 7-ին Կիրովաբադում: 1974-1979 թվականներին սովորել և ավարտել է Տաշքենդի ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտը։

1991-ին ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1992-1995 թվականներին ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահության անդամ։

1997-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ։

Դիտվել է՝ 26 անգամ