Ալիևն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

14:59, Փտր 7, 2018


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս վիճակն ու բանակցային գործընթացի հեռանկարները:

Փետրվարի 8-ին համանախագահները կայցելեն Հայաստան, այնուհետև Արցախի Հանրապետություն: