ՀՀ դատարանների կողմից 2017 թվականին լրիվ և մասնակի արդարացվել է 180 անձ

12:12, Փտր 7, 2018


ՀՀ դատական դեպաչտամենտն ամփոփել է նախորդ տարի: ՀՀ դատարանների կողմից 2017 թվականին լրիվ և մասնակի արդարացվել է 180 անձ

ՀՀ դատարանների կողմից կայացվել է 143 դատական ակտ 180 անձի վերաբերյալ, որից 142 (78.9%) անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 38 (21.1%) անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ:

Վերը նշված թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (4 դատական ակտ` 4 անձի վերաբերյալ), որոնց արդյունքում անձանցից 3-ը ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 1-ը՝ մասնակի:
Հիշյալ 143 դատական ակտերից 47 դատական ակտ` 63 անձի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:

Դիտվել է՝ 17 անգամ