Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի մասնակցությունը դեռևս հարցականի տակ Է

20:00, Փտր 6, 2018


Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը մնում է հարցականի տակ:

«Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի բոլորը պահանջները, որոնք մեզ ներկայացվեցին, մենք կատարեցինք: Նախնական տվյալներով մեր որակազրկումը 6 ամիս է: Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել Ալբանիայում, սակայն այդ երկրի նկատմամբ ևս պատժամիջոցներ են սահմանված: Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Եթե փոխվի անցկացման վայրը, կարող են փոխվել նաև առաջնության ժամկետները: Այդ դեպքում գուցե և մասնակցենք Եվրոպայի առաջնությանը»-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը:

Դիտվել է՝ 27 անգամ