Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակել են անբարենպաստ եղանակի պատճառով

19:03, Փտր 6, 2018


Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայր՝ Էյֆելյան աշտարակ, փակ Է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին, հաղորդվում Է Facebook ցանցում հուշարձանի պաշտոնական Էջում:

«Օդերեւութաբանական պայմանների պատճառով Էյֆելյան աշտարակն այժմ փակ Է: Մուտքը հնարավոր Է միայն նրանց համար, ովքեր ամրագրում ունեն (աշտարակի վրա գտնվող – խմբ.) ռեստորանում»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանում երկրորդն օրն Է, ինչ մանր ձյուն Է տեղում: Սպասվում Է, որ տեղումները կդադարեն սոսկ փետրվարի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: