«Ելք»-ը արտահերթ նիստ հրավիրելու համար 29 պատգամավորի ստորագրություն է հավաքել

17:12, Փտր 6, 2018


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը փետրվարի 16-ին արտահերթ նիստ անցկացնելու համար անհրաժեշտ 27-ի փոխարեն 29 պատգամավորի ստորագրություն է հավաքել: Ազգային ժողովում լրագրողներին այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ ստորագրահավաքին միացել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: «Ելքն» առաջարկում է արտահերթ նիստը գումարել փետրվարի 16-ին, ժամը 11:00-ին՝ օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: