Մենք Ձմեռային խաղերին մասնակցում ենք «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսով. Հրաչյա Ռոստոմյան

15:25, Փտր 6, 2018


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը խոսել է ձմեռային խաղերում մեր մարզիկների մասնակցության մասին:

«Ցավոք, մենք Ձմեռային խաղերին մասնակցում ենք «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: Բայց դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառն այն է, որ մենք չունենք համապատասխան պայմաններ և չունենք մասնագետներ: Այս երկուսի համադրումը բերում է նրան, որ մենք պարզապես մասնակցում ենք Խաղերին: Պետք է նշեմ նաև, որ մենք Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցում ենք վարկանիշով, ինչը նշանակում է, որ մասնակցում ենք մեր վաստակով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:

Ռոստոմյանի խոսքով՝ ձմեռային մարզաձևերի զարգացման համար կարևորը մասնագետների ներգրավվածությունն է: «Պետք է փաստենք, որ չունենք այն մասնագետները, ովքեր կարող են մրցունակ մարզիկների աճեցնել»,-ասաց նա:

Նախատեսվում է 2019 թվականին Ծաղկաձորում տեղադրել արհեստական ձյուն արտադրող սարքեր: