Բասկետբոլի ազգային թիմ է հրավիրվել 18 բասկետբոլիստ

14:15, Փտր 6, 2018


Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքական է հրավիրվել 18 բասկետբոլիստ:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, ովքեր հրավեր են ստացել նախապատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակում մեր հավաքականը փետրվարի 25-ին Երևանում ուժերը կչափի Ալբանիայի ազգային հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան

2. Լուկաս Ֆիշեր – «Գրան Կանարիա», Իսպանիա
3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
4. Ալլին Հեսս – «Բազել Ստարվինգս», Շվեցարիա
5. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա
6. Անդրեյ Կոնստանտինով – «Բարս», Ռուսաստան
7. Արարատ Քոչինյան – «Ուրարտու»
8. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
9. Էդգար Բաբայան – «Ուրարտու»
10. Գեորգի Պոդկոլզին – «Արցախ»
11. Դավիթ Խաչատրյան-«Գրանդ Սպորտ»
12. Արագատ Աբրահամիան – «Մասիս», ԱՄՆ
13. Սերգեյ Պոլուխին – «Բարս», Ռուսաստան
14. Տերրի Սմիթ – ՀՏՎ, Ֆրանսիա
15. Ստիվեն Էնոք – «Լուիսվիլ», ԱՄՆ
16. Արման Հակոբյան – «Արթիկ»
17.Գեորգի Շախնազարով – «Գորնի», Ռուսաստան
18. Նիկիտա Զախարով – «Ուրարտու»

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ-Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել փետրվարի 18-ից` հանգրվանելով Դավթաշենում գտնվող «Օլիմպավանում»:

Առնչվող թեմաներ