Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը միտված է ժողովրդավարության ոտնահարմանը

19:30, Փտր 5, 2018


Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական Ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլինանդրադարձել է Իլհամ Ալիևի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը և քննադատել այն:

Այս մասին, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ընդդիմադիր գործչի հաղորդմամբ` այդ քայլով Իլհամ Ալիևը ցանկանում է 4-րդ

անգամ նախագահ ընտրվել,  ինչը միանգամայն անընդունելի է ընդդիմության համար:

«Փաստացի հայր և որդի Ալիևները արդեն 45 տարի ղեկավարում են երկիրը, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին: Իլհամ Ալիևը գիտեր, որ ընդդիմությունը պատրաստվում է երկարաժամկետ քարոզարշավ իրականացնել ըհնտրակեղծիքների դեմ, և արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի ընդդիմությանը զրկի բողոք արտահայտելու, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների պահանջ ձևավորելու հնարավորությունից»,-նշել է Ալի Քերիմլին:

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին նույնպես նշել է, որ Իլհամ Ալիևը այս քայլին գնացել է, որպեսզի ևս 7 տարով երկարաձգի իր իշխանությունը:

«Իլհամ Ալիևն այս քայլով ցանկանում է կրճատել ընտրություններին պատրաստվելու ընդդիմության ժամանակը»,-ասել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդը:

Արիֆ Գաջիլին նշել է նաև, որ այս հապճեպ որոշումը նպատակ ունի ուժեղացնելու Ադրբեջանում առկա ներքին հակասությունները: