Եթե չմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, հարկադրված կլինենք ուրիշ մրցումների մեկնել. Փաշիկ Ալավերդյան

17:11, Հնվ 27, 2018


Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հունվարի 28-ին ավարտում է մրցաշրջան 2018-ում առաջին ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում:

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: «Այս հավաքին հիմնական ուշադրություն դարձնում ենք մարզիկների ֆիզիկական պատրաստվածության եւ ֆունկցիոնալ հնարավորությունների՝ ուժային եւ արագաուժային,  բարձրացման վրա: Բայց չենք մոռանում նաեւ դասական վարժությունները: Հավաքը ծառայեց նպատակին: Տղաներ կային, որոնք վիրահատությունների եւ այլ պատճառներով հեռու էին անհրաժեշտ մարզավիճակից եւ այստեղ արդեն հասել են իրենց մարզավիճակի գրեթե 80 տոկոսին»,-ասել է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Խոսելով Եվրոպայի առաջիկա առաջնության մասին Ալավերդյանը մասնավորապես փաստել է. «Եթե չմասնակցենք Եվրոպայի առաջնությանը, հարկադրված կլինենք ուրիշ մրցումների մեկնել, որոնք միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում չեն: Մեզ դա թույլ տալիս են, որպեսզի մեր ծանրորդներն իրենց ֆիզիկական որակները պահպանեն, մարզավիճակ ձեռք բերեն եւ աշնանը մասնակցեն աշխարհի առաջնությանը, որն այս տարվանից օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի»:

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը փետրվարի 5-20-n ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում:

Առնչվող թեմաներ