Աշտարակում 10 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվողը հայտնաբերվել է

16:31, Հնվ 24, 2018


Ոստիկանության ծառայության աշխատակիցները Նոր-Նորքի բաժին են բերման ենթարկել 2008 թվականի հոկտեմբերին Աշտարակում 68-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվողներից մեկին` Արսեն Գևորգյանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 2009 թվականի փետրվարին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում` սպանության և ավազակության մեղադրանքով : Արսեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նոր-Նորքի հետախույզները հունվարի 23-ին տեղեկություններ էին ստացել, որ 42-ամյա գտնվում է Երևանի Շիրակի փողոցում: Տեղեկությունները օպերատիվ իրացնելու արդյունքում Արսեն Գևորգյանը հայտնաբերվել էր:

Առնչվող թեմաներ