Հրաշալի կլինի Օզիլի հետ խաղալը. Մխիթարյան

15:25, Հնվ 24, 2018


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» հիմնական կազմի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի մասին:

«Տեղյակ եմ, որ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները խաղադաշտում շատ են տեղաշարժվում: Ամեն ինչ անելու եմ գոլային փոխանցում կատարելու համար: Հրաշալի կլինի Օզիլի հետ խաղալը: Բոլորին հայտնի է, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և գոլային փոխանցումների արքան: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա հասկանում ֆուտբոլը»- ասել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Դիտվել է՝ 20 անգամ