Մխիթարյանը չի մասնակցի «Չելսի»-ի դեմ խաղին

12:15, Հնվ 24, 2018


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի «զինագործների» առաջիկա խաղին:

Լոնդոնի «Արսենալ»-ը հունվարի 24-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում կմրցի «Չելսի»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի ավագը չի կարող մասնակցել այս մրցաշարին, քանի որ մրցաշրջանի սկզբում արդեն մասնակցել է լիգայի գավաթի խաղարկությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Դիտվել է՝ 20 անգամ