Հայաստանի ազգային արխիվը պատրաստում է Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հրատարակություն

20:46, Հնվ 22, 2018


Հայաստանի զինվորական կոմիսարիատները Հայաստանի ազգային արխիվին կտրամադրեն 1941-1945 թվականին վերաբերող բոլոր նյութերը: Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Այդ նյութերի հիման վրա լույս է ընծայվելու «Հիշատակի գիրք» հրատարակությունը, որում ներկայացվելու է Խորհրդային Հայաստանից 1941-1945 թվականերին պատերազմ զորակոչվածների, պատերազմից վերադարձածների, զոհվածների, անհետ կորածների, գերիների մասին տվյալներ: Ներկայացվելու են առանց բացառության, կապ չունի տվյալ անձն ինչ ազգության է, եթե Խորհրդային Հայաստանում է ապրել, ապա ներկայացվելու է»,-ասաց Ամատունի Վիրաբյանը:

2020 թվականին նշվելու է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակը: Այս գիրքը լույս է տեսնելու 2020 թվականին:

Դիտվել է՝ 11 անգամ