Նշվեց ռուս ուղղափառ եկեղեցու Քրիստոսի Մկրտության տոնը

10:35, Հնվ 19, 2018


Գյումրիում հերթական անգամ նշվեց ռուս ուղղափառ եկեղեցու Քրիստոսի Մկրտության տոնը: Հորդանան գետի ջրերում Քրիստոսին մկրտեց Հովհաննես Մկրտիչը, և Հորդանանի ջրերում մկրտվելով՝ Աստված սրբագործեց ջուրը։

Մեծ ջրօրհնեքը, որը նվիրված է Փրկչի մկրտության հիշողությանը, ուղղափառ տաճարներում կատարվում է հունվարի 18-ին և 19-ին: Վերջին տարիներին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքների անդամները, Հայաստանում զինվորական ծառայությունն իրականացնող զինվորականները, սպաները, ռուսական համայնքի ներկայացուցիչները տոնի մեկնարկն ազդարարում են «Չերքեզի ձորում»:

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Անդրեյի ձեռամբ «Չերքեզի ձոր» կոչվող տարածքում հատուկ ավազանների ջուրն օրհնվելուց ու կարգ կատարելուց հետո բոլոր ցանկացողներին ավազան մտնելու հնարավորություն տրվեց: «Պետք է հասկանալ ու գիտակցել, որ սա լողալու կամ ֆիզիկականի համար չէ, այլ հոգևոր մաքրության՝ ջուրը միայն օրհնելով է սրբանում, որից հետո աղոթքով պետք է մտնել, 3 անգամ ընկղմվելով ջուրն ու խաչակնքվել «հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու»,- նշեց Հայր Անդրեյը՝ փաստելով, որ ջուրը տաք է, քանի որ Աստծո շնորհով է ջերմացած: Այս տարի ևս Քրիստոսի մկրտությանը նվիրված տոնին մասնակցում էին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինվորները՝ Հարավային ռազմական օկրուգի գնդապետ Վլադիմիր Ելկանովի գլխավորությամբ:

Առաջին անգամ Գյումրիում այս արարողությանը մասնակցած զինվորները նաև խաչեր նվեր ստացան:

Դիտվել է՝ 20 անգամ

Առնչվող թեմաներ