Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

11:48, Հնվ 18, 2018


Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Վիրավորվել է զինծառայող Ադիբեկ Միկոյանը: Նա Տավուշից տեղափոխվել է Երևան: Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաև, որ իրավիճակը Տավուշում լարված չէ: « Ամեն օր էլ կրակում են, բայց լարված չի իրավիճակը»,-ասաց ՊՆ խոսնակը: