ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների խաղադրույքի համար ընկերությունների տուգանքները բարձրացնելու նախագիծը

14:50, Հնվ 17, 2018


Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց անչափահասների կողմից խաղադրույք կատարելու համար տուգանքները շեշտակի բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 94 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ օրենսդրական նախաձեռնության հեղինակԱԺ ՀՀԿխմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը«Կառավարության կողմից եղել են առաջարկներ, որոնք մենք քննարկման առարկա կդարձնենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Առաջարկները վերաբերում են յուրաքանչյուր դեպքի հաջորդականության իրավական ճիշտ ամրագրմանը, ինչպես նաև լոտոների կարգավորմանը ՝ որպես գործունեության առանձին տեսակ»,- ասաց Ֆարմանյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է  անչափահասներից առաջին անգամ խաղադրույք ընդունելու համար նախատեսված 100 հազար դրամ տուգանքի փոխարեն սահմանել 2 միլիոն դրամ տուգանք: Եթե այդ խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնվում է երկրորդ անգամ, կիրառվում է տուգանք 5 միլիոն դրամի չափով: Եթե երրորդ անգամ է կրկնվում խախտումը, տուգանքը լինում է 10 միլիոն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը 4-րդ անգամ կրկնվելու դեպքում ընկերությունը զրկվում է լիցենզիայից, ինչը ընկերության համար ենթադրում է 500 միլիոն դրամի տուգանք, որովհետև լիցենզիա ձեռք բերելու համար նախատեսված վճարը հենց այդքան է

Նախագծով առաջարկվում է փոխել նաև վիճակախաղերին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների տարիքային շեմըԳործող օրենքովվիճակախաղերին մասնակցելու և տարբեր բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարելու իրավունք ունեն 18 տարին լրացած անձինքխաղատներ այցելելու իրավունք՝ 21 տարին լրացած անձինքՆախագծով առաջարկվում է սահմանելոր վիճակախաղերից ևս օգտվելու իրավունք կունենան21 տարին լրացած անձինքինչպես խաղատների դեպքում է:

Դիտվել է՝ 18 անգամ