Ստամբուլում կրկին ահաբեկչություն նախապատրաստող խումբ է ձերբակալվել

14:22, Հնվ 9, 2018


Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի աշխատակիցների կողմից 8 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 7 անձ:

Այս մասին,  հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչություն ծրագրելու և նախապատրաստելու մեջ:

Կասկածյալների  կացարաններում իրականացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 2 ատրճանակ, 1 ինքնաձիգ, մեծ թվով փամփուշտ և ահաբեկչության կազմակերպման վերաբերյալ էլեկտրոնային նյութեր:

Նախնական տվյալների համաձայն` ձերբակալվածները ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամներ են:

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայի տարածքում և մինչ օրս այստեղ իրականացրել է մոտ 15 հարձակում, բազմաթիվ հարձակումներ էլ նախապես կանխվել էին: