Կորիդայի, ֆլամենկոյի և ցլամարտի երկիր մուտք գործելն այժմ ավելի դյուրին է դարձել

23:46, Նյմ 20, 2017


Նոյեմբերի 16-ին Երևանում՝ Վարդանանց 14/1 հասցեում, Մոսկվայում Իսպանիայի Հյուպատոսության և BLS International Services Ltd-ի ղեկավարության ներկայացուցիչների կողմից պաշտոնապես բացվեց Հայաստանում Իսպանիայի վիզաների դիմումների կենտրոնը։ Բացման արարողության պատվավոր  հյուրը Մոսկվայում Իսպանիայի թագավորության գլխավոր հյուպատոս տիկին Իստիար Աքերետա Տաբոադան էր, միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ կառավարության, Հայաստանում հավատարմագրված որոշ դեսպանությունների ներկայացուցիչներ։

«Մենք շատ շահագրգռված ենք այս կենտրոնի բացման առիթով, քանի որ այսպիսով բավականին դյուրացվում է վիզաների ստացման գործընթացը ՀՀ քաղաքացիների համար։ Այլևս կարիք չկա Մոսկվա այցելության, և կարճաժամկետ՝ մինչև 90 օր վավերականությամբ վիզաները հնարավոր է ստանալ հենց Հայաստանում»,- իր խոսքում նշեց տիկին Տաբոադան՝ բարձր գնահատելով Իսպանիայի վիզաների դիմումների կենտրոնի հնարավորություններն ու BLS International-ի կողմից տրամադրվող ծառայությունների որակը: Նա նաև ընգծեց, որ BLS կենտրոնում ներդրված հավելյալ ծառայությունները, ինչպիսիք են՝ հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովումը SMS ծանուցումների միջոցով, պատճենահանումը, հայցադիմումի լրացման աջակցությունը, լուսանկարչական, ապահովագրական և առաքման ծառայությունները, նպատակ ունեն առավելագույնս հարմարավետ դարձնել դիմորդների սպասարկումը:

Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ BLS International-ի Ընդհանուր գործադիր տնօրեն Շիկհար Ագարվալն ասել է. «Լինելով Իսպանիայի կառավարության հուսալի գործընկերը՝ BLS-ը շարունակում և ընդլայնում է իր արդյունավետ գործունեությունը վիզաների աութսորսինգի ոլորտում և այժմ նպատակ ունի բարձրորակ ծառայություններ մատուցել Հայաստանի քաղաքացիներին: Կենտրոնում առկա հարմարությունների շնորհիվ այդ գործընթացը կլինի առավելագույնս արդյունավետ և անվտանգ՝ նպաստելով Իսպանիայի ուղղությամբ ճանապարհորդությունների  թվի աճին»:

Կենտրոնի նպատակների մասին խոսելով՝ Հայաստանում BLS International ընկերության տնօրեն Լևոն Իսրայելյանը նշեց, որ այս գործընթացը բավականին հեշտացնում է վիզայի տրամադրումը՝ դա իրականացնելով ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ առանց ավելորդ ճամփորդությունների ու քաշքշուքի: «Ըստ վիճակագրության՝ Հայաստանից տարեկան մինչև 12.000 ՀՀ քաղաքացի ընտրում է Իսպանիայի ուղղությունը՝ արտագնա զբոսաշրջության համար, ինչը բարձր ցուցանիշ է։ Ուստի վիզաների դիմումների ու ստացման նոր դյուրին գործընթացը կլուծի ու կհեշտացնի շատ խնդիրներ»– նշել է Լ․ Իսրայելյանը։

 

 

***

BLS International ընկերությունը հուսալի գործընկեր է վիզաների, անձնագրերի ձևակերպման և փաստաթղթերի նոտարական հաստատման ոլորտում: Մենք աշխատում ենք դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ գործունեություն ծավալելով Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում և Մերձավոր Արևելքում տեղակայված վիզաների կենտրոնների միջոցով: Ամեն տարի BLS International ընկերության գրասենյակներում մշակվում են 14.3 միլիոնից ավել վիզաների դիմումներ: Արդյունավետ և արագ աշխատանքը մեր գրասենյակներում ապահովում են ավելի քան 500 բարձր որակավորում ստացած մասնագետներ: BLS International ընկերությունը գործում է 61 երկրներում և ծառայություններ է մատուցում 2325 գրասենյակների միջոցով:

Մենք դարձնում ենք ճանապարհորդելն ավելի հեշտ ու դյուրին:

Դիտվել է՝ 32 անգամ

Առնչվող թեմաներ