Իտալիայում մահացել Է «Կոզա նոստրայի» նախկին պարագլուխը

19:29, Նյմ 17, 2017


Իտալիայի Պարմա քաղաքում 87 տարեկան հասակում մահացել Է Սիցիլիայի «Կոզա նոստրա» մաֆիական կազմակերպության նախկին պարագլուխ Տոտո Ռիինան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  նոյեմբերի 17-ին հայտնել են Հռոմի զանգվածային լրատվամիջոցները:

Ռիինան հիվանդ Էր մի քանի տարի: Նա մահացել Է Պարմայի հիվանդանոցի՝ դատապարտյալների համար բաժանմունքում, որտեղ գտնվում Էր երկու վիրահատություններից հետո: Վերջին վիրաբուժական միջամտությունից հետո Ռիինան դեղորայքային կոմայի մեջ Էր:

Ռիինայի մահվանից մեկ օր առաջ Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օռլանդոն նրա կնոջը եւ որդիներին թույլատրել Է հրաժեշտ տալ մաֆիայի նախկին պարագլխին: Ըստ որում նրա որդիներից մեկն այդպես Էլ չի կարողացել հրաժեշտ տալ հորը, քանի որ նույնպես բանտային պատիժ Է կրում:

Իտալացի քննիչների կարծիքով, չնայած այն բանին, որ իր կյանքի վերջին 24 տարին Ռիինան անցկացրել Է ճաղերի հետեւում, նրան հաջողվել Է կազմակերպել համակարգ, որի շնորհիվ նա բանտից շարունակել Է կառավարել սիցիլիացի մաֆիականներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Դիտվել է՝ 12 անգամ

Առնչվող թեմաներ