Փաստաբանների պալատի բարձրացրած փաստաթղթաշրջանառության խնդրին դատարանների նախագահների խորհուրդը կարգավորում է տվել

16:40, Նյմ 17, 2017


ՀՀ փաստաբանների պալատի դիմումի հիման վրա  ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ. թիվ 23 Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին», որով սահմանել է, որ այն դեպքում, երբ դատական նիստն անցկացվում է այլ դատարանի վարչական շենքում, տվյալ գործին վերաբերող բոլոր փաստաթղթերը, բացառությամբ դատական նիստի ընթացքում ներկայացված և արձանագրված փաստաթղթերի, կարող են ներկայացվել ինչպես դատական նիստի անցկացման վայրի դատարանի, այնպես էլ՝ գործը քննող դատարանի գրասենյակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից:

Դիտվել է՝ 21 անգամ