Կապանի օդանավակայանից առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա մայիսին

16:00, Նյմ 2, 2017


Կապանի օդանավակայանից առաջին չվերթը Երևան նախատեսվում է իրականացնել 2018թ. մայիսին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: «Առաջին չվերթը նախատեսում ենք իրականացնել եկող տարվա մայիսին: Ինքնաթիռն արդեն գնել ենք, և ամեն ինչ պատրաստ է օդանավակայանը վերագործարկելու համար»,- նշեց Հակոբյանը:

Նա հավելեց, որ ինքնաթիռն այս պահին Չեխիայում է, 2018թ. մարտին կլինի Հայաստանում:

19 տեղանոց L-410 մակնիշի ինքնաթիռը գնվել է չեխական ավիաընկերությունից: Այն արժեցել է 5.5 միլիոն եվրո: 1,5 միլիոն եվրոն  իր վրա է վերցրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, մնացած գումարը լիզինգի տեսքով է:

Դիտվել է՝ 26 անգամ