Արցախի նախագահն ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը

14:15, Նյմ 2, 2017


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԱՌԻ կազմակերպության պատվիրակությանը՝  տնօրեն  Ստեփան  Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել կազմակերպության հայրենանվեր գործունեությունը, որի անմիջական մասնակցությամբ մեր երկրում կյանքի են կոչվել ռազմավարական տարբեր ծրագրեր՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն նաեւ ապագայում: