ՀՀ կառավարությունը շարունակում է SCADA/EMS համակարգերի ընդլայնման ու արդիականացման ծրագիրը

12:58, Նյմ 2, 2017


ՀՀ կառավարությունն էներգետիկ ոլորտում ծրագրերի իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի հետ ստորագրված պայմանագրի համաձայն կկատարի համապատասխան կանխավճար: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղական Վարդան Գևորգյանը նշեց, որ էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014թ. սեպտեմբերի 5-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել Կարգավարական կառավարման ու տվյալների հավաքագրման (SCADA)/էներգիայի կառավարման (EMS) համակարգերը և կառուցել պահուստային կարգավարական կառավարման կենտրոն (ՊԿԿԿ):

«Իրականացված միջազգային մրցույթի արդյունքում «Redinet CJSC (Հայաստան) և Siemens AG Osterreich (Ավստրիա)» կոնսորցիումի հետ կնքվել է SCADA/EMS համակարգերի ընդլայնման ու արդիականացման և ՊԿԿԿ-ի կառուցման պայմանագիր: Կնքված պայմանագրով էլ անհրաժեշտ է կատարել կանխավճար»,-  ասաց Գևորգյանը:

Դիտվել է՝ 18 անգամ