ՍԴՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին առաջադրել է երկու հաղթող թեկնածու. Արմեն Մկրտչյան

13:19, Հկտ 25, 2017


ՍԴՀԿ քաղաքական դիվանի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, Times.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին իրենց կուսակցության մասնակցության ձևաչափը, նշեց.

«Մեզ համար ցանկացած ընտրության մասնակցելը սկզբունքային հարց է: Կուսակցությունը պետք է մասնակցի բոլոր տեսակի ընտրություններին և իր սկզբունքային տեսակետները արտահայտի նաև համայնքների կառավարման գործում: Նոյեմբերի 5-ին մենք առաջադրել ենք ավագանու երկու թեկնածու՝ Ագուն Սաղաթելյանին Մարալիկում և շրջակա գյուղերում, որը պետք է վերանվանվի Անի և Արման Հովհաննիսյանին Կապանում: Երկու ընկերներն էլ, երիտասարդ, կրթված, պայքարով անցած ու իրենց համայնքներում բավական հարգված անձինք են: Վստահ ենք, որ հաղթելու ենք: Շաբաթ օրը Կապանում մեծ միջոցառում ունենք՝ Ֆրանսիայի Հայ Կրթական Բարեսիրական Միության աջակցությամբ մարզահրապարակ ենք բացում: Պետք է ոչ միայն խոսել, այլ նաև ամեն ինչ անել՝ զարգացնելու համար համայնքները, երիտասարդների համար զբաղմունք ապահովել»:

Դիտվել է՝ 47 անգամ