Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ

15:28, Հկտ 19, 2017


Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 12-18-ը գրանցված երկրաշարժերից 9-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 3-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 04:00-ին, M=1.4, Քարվաճառ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հոկտեմբերի 14-ին, ժամը 02:12-ին, M=1.0, Աշոցք գյուղից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հոկտեմբերի 15-ին, ժամը 09:37-ին, M=1.9, Գյումրի քաղաքից 34 կմ դեպի հարավ-արևմուտք:

Ինչպես «ՍՊԾ» գործակալությունից, տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Հոկտեմբերի 14-ին Թուրքիայում` Արդահան քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 3 բալ (2.3 մագնիտուդ):  Հաջորդ օրը տեղի է ունեցել 4 բալ (3.2 մագնիտուդ) ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 18-ին Պոլինեզիայում` Տոնգա կղզիների տարածքում, որի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: