Թուրքիան պետք Է մնա ՆԱՏՕ-ում. Ցիպրաս

13:20, Հկտ 18, 2017


Թուրքիան պետք Է մնա ՆԱՏՕ-ում եւ շարունակի «դեպի Եվրոպա կողմնորոշված իր ուղին»: Այս կարծիքը հոկտեմբերի 17-ին հայտնել Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տան Վարդագույն պարտեզում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

«Չնայած Թուրքիայի հետ կապված մեր մտահոգություններին, մենք շարունակում ենք պաշտպանել Թուրքիայի եվրոպական ուղեգիծը,-նշել Է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Անկարան պետք Է արդյոք մնա Հյուսիսատլանտյան դաշինքում:-Մենք հարգում ենք նրան որպես տարածաշրջանային տերություն: Գտնում ենք, որ նա պետք Է շարունակի կողմնորոշվել դեպի եվրոպական հեռանկար, Արեւմուտքի երկրներ եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Դիտվել է՝ 17 անգամ