Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների մասին հայտարարություն են տարածել

18:01, Հկտ 16, 2017


Ինպես նշել ենք, այսօր ժնևում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև, որը կազամակերպվել է Մինսկի խմբի համանախագահների ջանքերով։  Հանդիպումից հետո համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները տարածել են հայտարարություն հետևյալի մասին․ “Հանդիպումը անցավ կառուցողական մթնոլորտում։ Երկու երկրների նախագահները համաձայնեցին ջանքեր գործադրել բանակցությունների ակտիվացման ուղղությամբ, ինչպես նաև լրացուցիչ քայլեր ձեռնարկել ուղղված շփման գծի լարվածության նվազեցմանը։

Համանախագահները հայտնում են իրենց գոհունակությունը այս ուղիղ բանակցությունների վերաբերյալ,  որոնք տեղի ունեցան երկարատև ընդմիջումից հետո։ Նրանք (նախագահները-խմբ․) պատրաստակամություն են հայտնել աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման  ուղղությամբ։ Որպես հաջորդ քայլ համանախագահները մոտ ապագայում կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ Արտաքին գործերի նախարարների համար,-ասված է հայտարարության մեջ։