100 մլն դոլարի ներդրում՝ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում

16:27, Սպտ 29, 2017


Այն, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենալու ոչ միայն Մարտակերտի և Շահումյանի շրջաններ, այլ առհասարակ Արցախ ներդրումներ բերելու առումով, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում:

Բացի նրանից, որ պետությունը քայլեր է մշակել նաև այդ շրջանները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար, զուգահեռ մեծանում են ներդրումները հատկապես հիդրոէներգետիկայի և շինարարության ոլորտներում:

Նախօրեին Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն իր ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկայում այդ շրջաններում նոր հիդրոկայանների, ջրի գործարանի, բակարանաշինության և մի շարք այլ ծրագրերի իրականացման արդյունքում 100 մլն դոլարից ավելի գումար է ներդրվելու: