Ահաբեկչությունը, կիբեռհանցագործությունը եւ Ռուսաստանը Եվրոպայի հիմնական սպառնալիքներն են. Մեյ

14:35, Սպտ 29, 2017


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում Է, որ Եվրոպան կանգնած Է ահագնացող սպառնալիքների առջեւ, որոնց թվում նա առանձնացրել Է ահաբեչությունը, կիբեռհանցագործությունը, միգրացիան եւ «ռուսական ագրեսիան»: Համապատասխան հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես Է եկել Եվրամիության թվային տեխնոլոգիաների գագաթնաժողովի նախաշեմին, որը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Տալլինում:

«Ահաբեկչությունից մինչեւ կիբեռհանցագործություն, անօրինական միգրացիայից մինչեւ ռուսական ագրեսիա՝ մեր՝ եվրոպացիներիս առջեւ ծառացած սպառնալիքներն ավելի ու ավելի ընդգրկուն են դառնում ու բարդանում: Այժմ, ինչպես երբեք, մեր շահերից Է բխում դրանց համատեղ դիմակայելը»,- մեջբերված Է Մեյի խոսքը սեպտեմբերի 28-ին ՏԱՍՍ-ի ներկայացուցչությունում ստացված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մեյը հավաստիացրել Է, որ Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Բրիտանիայի ներգրավվածությունը չի նվազի նաեւ այն բանից հետո, երբ 2019 թվականի մարտին երկիրը դուրս գա Եվրամիության կազմից: