Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ

18:41, Սպտ 21, 2017


ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին հանդիպել է Մադագասկարի արտգործնախարար Էրի Ռաբարի-Նձակայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարար Նալբանդյանը շնորհավորել է Էրի Ռաբարի-Նձակային բարեկամ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով նոր խթան կհաղորդվի երկկողմ հարաբերություններին։ Նախարար Նալբանդյանը, ջերմությամբ վերհիշելով անցյալ նոյեմբերին իր այցելությունը Անտանանարիվու՝ շնորհակալություն է հայտնել Մադագասկարին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացման որոշմանը սատարելու համար։

Նախարարները կարևորել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Էրի Ռաբարի-Նձական հանգամանալից զույց են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Դիտվել է՝ 12 անգամ

Առնչվող թեմաներ