Մոուրինյոն Իբրահիմովիչին խորհուրդ է տալիս գժություններ չանել

12:58, Սպտ 14, 2017


«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի` խաղադաշտ վերադարձին:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նրա կարիքը զգում է, սակայն Իբրահիմովիչը պետք է համբերատար լինի և գժություններ չանի: Հասկանալի է, որ նա ուզում է հնարավորինս շուտ վերադառնալ, բայց ամեն բան պետք է աստիճանաբար լինի»,- ասել է Մոուրինյոն:

«Կարմիր սատանաների» շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել դեռ ապրիլին:

Դիտվել է՝ 15 անգամ