Սեպտեմբերի 18-ը աստղագիտության օրն է

16:20, Սպտ 13, 2017


Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 18-ին`  աստղագիտության օրը, կհիշեն նաեւ ակադեմիկոս  Վիկտոր Համբարձումյանին: Լրագրողների հետ հանդիպմանը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասաց, որ օրվան հատուկ համբարձումյանական ընթերցումներ կանցկացվեն: «Մենք տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ անցկացնում ենք, սակայն այդ օրը որպես այդպիսին խոշոր միջոցառում չի կազմակերպվի»,-ասաց նա:

Միքայելյանի խոսքով` թեեւ գիտության ոլորտում ֆինանսավորման ծավալի հետ կապված լուրջ փոփոխություններ չկան, գիտությունը այնուամենայնիվ մնում է կայուն մակարդակի վրա:  «Պետք է փորձել օգտվել այն հանգամանքից, որ միջազգային ասպարեզում հատկապես զարգացած երկրները շատ են կարևորում գիտությունը»,-նշեց բանախոսը:

Աստղադիտարանի տնօրենը ուրախությամբ փաստեց, որ ի տարբերություն շատ այլ աստղադիտարանների, Բյուրականի աստղադիտարանը շարունակում է զբաղվել տիեզերական մարմինների հայտնաբերմամբ, մինչդեռ շատ երկրներում աստղադիտարաններն ուսումնասիրում են արդեն հայտնաբերված մարմինները:

 

Դիտվել է՝ 3 անգամ

Առնչվող թեմաներ