Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին դասական պարտիայում

19:17, Սպտ 12, 2017


Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:

Թբիլիսում շարունակվում է աշխարհի գավաթի խաղարկությունը: Մրցաշարի 1/8 եզրափակչում Արոնյանն առաջին դասական պարտիայում սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Դուբովի հետ: Պարտիայի 36-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Դասական երկրորդ պարտիան շախմատիստները կանցկացնեն սեպտեմբերի 13-ին:

Դիտվել է՝ 6 անգամ