Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ

17:46, Սպտ 12, 2017


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող վերջին զարգացումները, այդ թվում՝ Պաշտպանի իրավական դիրքորոշումն ու առաջարկները փաստաբանների գործունեության երաշխիքների, մասնավորապես՝ դատարան մուտք գործելիս զննության կամ խուզարկության պրակտիկայի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Դեսպանը վերահաստատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ էական աջակցությունը: Պյոտր Սվիտալսկին շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը համակարգային խնդիրների լուծման ոլորտում՝ կապված դատական իշխանության անկախության ապահովման, վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ:

Պաշտպանը բարձրացրել է նաև գործարարների շահերի պաշտպանության կարևորությունը:

Դիտվել է՝ 6 անգամ