Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար կան բոլոր նախադրյալները. Ֆրանսիայի դեսպան

15:37, Սպտ 12, 2017


Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող հավակնոտ փաստաթուղթ է: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Այն օրը, երբ ստորագրվի համաձայնագիրը, եւ կարծում եմ՝  բոլոր նախադրյալները կան եւ պատրաստ են, որպեսզի այն ստորագրվի, այդ պարագայում Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կլինի ԵԱՏՄ անդամ երկիր եւ միաժամանակ պայմանագիր կունենա Եվրամիության հետ»,-ասաց դեսպանը:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արեւելյան գործընկերության՝  նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ:

 

 

Դիտվել է՝ 3 անգամ